Լրագրողին բռնnւթյան ենթարկելու գործով կա ձերբակալված. ՆԳՆ

ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնել են, որ սեպտեմբերի 12-ին քաղաքացուց ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։


«Սեպտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից մեկը, որը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան»,- հայտնել են ՆԳՆ-ից:


Հիշեցնենք, որ երեկ լրագրող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանը իր ֆեյսբույքան գրառման համար նախ սպառնացել է իրեն, հայհոյել: