Ռուսաստանը աջակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բարեփոխմանը․ Պեսկով
Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման և այն նոր դարաշրջանի իրողություններին հարմարեցնելու գաղափարին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը հնարավոր է միայն կոնսենսուսի դեպքում, ինչը ներկայումս փաստացի անհնար է մշտական անդամների միջև տարաձայնությունների պատճառով: «Հիմա, երբ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների դիրքորոշումներն այդքան տրամագծորեն հակառակ են, փաստացի կոնսենսուսի հասնելը ակնհայտորեն անհնար է»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ռուսաստանը և նրա գործընկերները պաշտպանում են միջազգային հարաբերությունների՝ ՄԱԿ-ի վրա հենվող համակարգը։
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ շատ երկրներ, որոնք կիսում են աշխարհի տեսլականը և զարգացման հեռանկարները, այդ թվում՝ նրանք, որոնց հետ մենք անդամակցում ենք և՛ ԲՐԻԿՍ-ին, և՛ ՇՀԿ-ին, համաշխարհային հարաբերություններում պաշտպանում են ՄԱԿ-ի վրա հենվող համակարգի գաղափարը՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով ՄԱԿ-ին և դրա կառուցվածքին, այն կառուցվածքին, որն այժմ գոյություն ունի»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից` ըստ Փաշինյանի
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին: Մանրամասները՝ տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանի ձայնագրությունն օրիգինալ է` երաշխավորում եմ. Փաշինյան
2 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրությունը հրապարակվեց, որտեղ նա դիմելով օտարերկրին ասում ա դե դուք ինձ մցրեցիք քաղաքա...
Ֆիդանն ու Նարիշկինը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն...
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...