Նպատակն Իսրայելին պատժելը չէ․Կալլաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկ է ներկայացրել Իսրայելի հետ առևտուրը նվազեցնելու և իսրայելցի ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։


«Ես ուզում եմ շատ հստակ ասել՝ նպատակն Իսրայելին պատժելը չէ։ Նպատակն է բարելավել Գազայում հումանիտար իրավիճակը։ Այս պատերազմը պետք է ավարտվի։ Տառապանքները պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն», - հայտարարել է Կալասը։


Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, դեռ հարց է՝ արդյոք ԵՄ 27 անդամ պետությունների մեծամասնությունը կողմ կարտահայտվի Կալասի առաջարկած միջոցառումներին, չնայած ԵՄ-ն քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ չի կարողացել բավարար ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ավարտելու պատերազմը պաղեստինյան անկլավում։


Գերմանիայի կառավարության խոսնակն ավելի վաղ հայտնել է, որ Բեռլինը տեղյակ է, բայց «դեռ վերջնական կարծիք չի կազմել» առաջարկվող միջոցառումների վերաբերյալ։

Քաղաքականություն