ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգում (Ջավա կղզի)  այսօր ժայթքել է Սեմերու հրաբուխը, հայտնել է Ինդոնեզիայի աղետների մեղմացման ազգային գործակալությունը։

Գերատեսչությունը հայտնել է, որ հրաբուխը մոխրի սյուն է նետել 1500 մ բարձրության վրա, իշխանություններն արգելել են հրաբխին մոտենալ հինգ կիլոմետրից պակաս հեռավորության վրա, հետեւանքների ու զոհերի մասին այս պահին ոչին չի հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Միևնույն ժամանակ, Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին, որը կարող է հասնել Օկինավա պրեֆեկտուրա:

Հիշեցնենք, որ Սեմերու հրաբուխը ժայթքել է ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 4-ին: Դրա պատճառով ավելի քան 50 մարդ է մահացել։