Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ՀՀ-ից մեզ համար առաջնահերթություն է. Միրզոյանը՝ ԵԱՀԿ նխագահին
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար հանդիսանում են առաջնահերթություններ: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի լարվածության նվազմանն ու կայունության հաստատմանը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...
Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...
Աղաջանյանը կոչ արեց ՔՊ-ին ձեռնպահ քվեարկել Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու առաջարկին
«Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկո...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստ...