Գյումրու ավագանին չեղարկեց «Գյումրու օր» տոնակատարությունը
Գյումրիի ավագանին չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրիի քաղաքապետարանից, նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։
Քվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ առաջարկելով հանել հարցը օրակարգից։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,- պարզաբանել է Գյումրիի քաղաքապետը։
Տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությունը պաշտպանել է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։
Սակայն, հաշվի առնելով «Գյումրու օր»-ը չեղարկելու հետ կապված բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից։
Հավելենք` արտահերթ նիստի օրակարգում լինելու է «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Ամեն օր լինում է հրադադարի խախտում․ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամեն օր լինում է հրադադարի խախտ...
Քաղաքացիները պահանջում են լուծել դատարանների հարցը. Հրաչյա Հակոբյան
Ձեր սթափեցման կոչից հետո, որը պետք է վիճակն ավելի մեղմացներ, մեզ մոտենում են քաղաքացիներ և ասում են՝ ե՞րբ է լուծվելու մե...
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարող են վնասել Միացյալ Նահանգներին. Վենս
Միացյալ Նահանգները մտադիր չէ ոչնչացնել Եվրամիությունը կամ եվրոպական երկրները միմյանցից բաժանել, բայց փորձում է խրախուսել...
Շաթդաունն ԱՄՆ-ին օրական 15 մլրդ դոլար է արժենում. Բեսենթ
Տվյալները ցույց են տալիս, որ շաթդաունը սկսում է վնասել տնտեսությանը՝ հնարավոր է՝ օրական մինչև 15 միլիարդ դոլարով, CNBC-ի...