Քաղաքականություն

Հայ-հունգարական հարաբերությունները կվերականգնվե՞ն

Հայ-հունգարական հարաբերությունները կվերականգնվե՞ն
ԶԼՄ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի Հունգարիան նպաստեց 5 հայ ռազմագերիների վերադարձին, Հայաստանը, ըստ bagramyan26 թելեգրամյան ալիքի տեղեկատվության, քննարկում է դիվանագիտական…

ԶԼՄ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի Հունգարիան նպաստեց 5 հայ ռազմագերիների վերադարձին, Հայաստանը, ըստ bagramyan26 թելեգրամյան ալիքի տեղեկատվության, քննարկում է դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը: 

Ալիքի հաղորդմամաբ`  վաղը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կհանդիպի Հունգարիայի իր գործընկերոջ հետ՝ քննարկելու հայ-հունգարական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին:
2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:
Որոշման պատճառ է դարձել այն, որ Բուդապեշտը Բաքվին է արտահանձնել ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին։

Նմանատիպ հոդվածներ

Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250