Գերմանիայի Բունդեսթագը ուկրաինական Գոլոդոմորը ցեղասպանություն է ճանաչել
Գերմանիայի Բունդեսթագը (Խորհրդարանը) հավանություն է տվել մի բանաձևի, որը ԽՍՀՄ-ում 1930-ականների սկզբի զանգվածային սովը որակում է որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրատարակությունը նշում է, որ բանաձևի փաստաթուղթը պատրաստել և քննարկման են ներկայացրել Գերմանիայում իշխող կուսակցությունների (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Կանաչներ և Ազատ դեմոկրատներ) և ընդդիմադիր պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցությունները։
Դրան կողմ են քվեարկել վերոնշյալ կուսակցությունների պատգամավորները, իսկ Ձախ կուսակցության և «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունների խորհրդարանականները ձեռնպահ են մնացել։
Փաստաթղթում նշվում է, որ «ողջ Ուկրաինան, և ոչ միայն հացահատիկ արտադրող շրջանները, տուժել են սովից և բռնաճնշումներից»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նոյեմբերի 30-ին Բունդեսթագում Գոլոդոմորը որպես «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» ճանաչելու քվեարկության մասին։
1932-1933 թվականներին ԽՍՀՄ հացահատիկի հիմնական շրջանները սովի մեջ էին։ Երկրում պարենային ճգնաժամի հետևանքով, տարբեր գնահատականներով, տարբեր ազգությունների 7 միլիոնից մինչև 8 միլիոն մարդ է մահացել։
Ուկրաինական ԽՍՀ-ում սովից մահացածների թվի մասին ստույգ տվյալներ չկան։ Ըստ ժամանակակից ժողովրդագիրների, 1933 թվականին Ուկրաինական ԽՍՀ-ի համար ավելորդ մահացության հավանական մակարդակը տատանվում էր 2,2 միլիոնից մինչև 3,9 միլիոն մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Ար...
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդամներն ու ա...
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...