Չինաստանի ԱԳՆ-ն` երկրում բողոքի ցույցերի մասին
Չինաստանի կողմից COVID-19-ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականության հետ կապված համատարած դժգոհության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասաց Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը։ Տեղեկատվությունը փոխանցոում է ՌԻԱ Նովոստին:
«Նշված վիճակը չի համապատասխանում իրականությանը», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Չինաստանի իշխանությունների ծրագրերը՝ Չինաստանի զրոյական հանդուրժողականության քաղաքականության «համատարած դժգոհության» պայմաններում:
Դիվանագետը վստահություն է հայտնել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ և ողջ չին ժողովրդի համագործակցությամբ ու աջակցությամբ Չինաստանում համաճարակի դեմ պայքարը հաջողությամբ կպսակվի։
Հիշեցնենք` Չինաստանի մայրաքաղաք Պեկինում և բազմաթիվ այլ քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն՝ ընդդեմ սահմանափակող միջոցների, որոնք երկրի իշխանությունները մտցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի պատճառաբանությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը շարունակվելու են». Պեսկով
Ռուսաստանը սրտին մոտ չի ընդունում Եվրախորհրդարանի որոշումը, որը ՌԴ - ն ճանաչել է ահաբեկչության հովանավոր երկիր: Այս մասի...
«Այս նացիստական հրեշին հարց տվեք՝ ամերիկյան կա՞». Զախարովայի կոշտ պատասխանը լատվիացի պատգամավորին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ է արձագանքել լատվիացի պատգամավորի խոսքերին, ով ասել է, թե ռուս ազ...
«Ես չեմ բացառում ամենավատ սցենարը». Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին հորդորել է պատրաստ լինել էլեկտրաէներգիայի անջատումներին...