«ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը շարունակվելու են». Պեսկով

Ռուսաստանը սրտին մոտ չի ընդունում Եվրախորհրդարանի որոշումը, որը ՌԴ - ն ճանաչել է ահաբեկչության հովանավոր երկիր: Այս մասին «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

Պեսկովը նաև խոսել է ՀԱՊԿ-ի մասին և ասել, որ ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը շարունակվելու են, սակայն կազմակերպությունը մնում է պահանջված և ցուցադրել է իր արդյունավետությունը:

 

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Պեսկովը նշել է.

 

«Թուրքիայի հետ Սիրիայի հարցում տարաձայնություններ կան: Ավելի վաղ Սոչիի բանակցություններում հնարավոր էր դադարեցնել նման տարաձայնությունները, ապա ստորագրվել էր համապատասխան փաստաթուղթը։ Դրանից հետո մենք լսեցինք նախագահ  Էրդողանի հայտարարությունները, և եղան հայտարարություններ մեր ներկայացուցիչների կողմից, որոնք ասացին, որ մենք նույնպես գոհ չենք, թե ինչպես է Թուրքիան կատարում իր պարտավորությունները»,- պարզաբանել է Պեսկովը։

 

ՌԴ նախագահ մմամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մակարդակը հնարավորություն է տալիս բանակցությունների միջոցով լուծել Սիրիայի շուրջ առկա տարաձայնությունները:

Քաղաքականություն

Պատահարներ