ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարում խոշոր հրդեհ է բռնկվել

Կատարում ֆուտբոլի երկրպագուների բնակելի թաղամասի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել։ Ականատեսները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեւում է դեպի վեր բարձրացող սեւ խիտ ծխի սյունը:


Աշխարհի առաջնության երկրպագուների բնակելի գոտուց ոչ հեռու, Լուսաիլ քաղաքում կառուցվող շենք է բռնկվել։ Ըստ Cursorinfo պորտալի՝ իշխանությունները հայտնում են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ 

 

Նշվում է նաև, որ կրակը վերահսկում է Քաթարի քաղաքացիական պաշտպանությունը։

Քաղաքականություն

Պատահարներ