Ուկրաինան ԱԳՆ կկանչի Հունգարիայի դեսպանին` վարչապետի սկանդալային շարֆի համար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրելու է Կիևում Հունգարիայի դեսպանին և պաշտոնապես բողոք է հայտնելու վարչապետ Վիկտոր Օրբանի վզին գցած շարֆի համար, որին պատկերված քարտեզում ներառված է եղել Ուկրաինայի տարածքի մի մասը: Ուկրաինայի պարբերականները հրապարակել են ֆուտբոլիստների հետ Օրբանի լուսանկարը: Նրա շարֆին պատկերված էր Հունգարիայի քարտեզը, որին կցվել են հատվածներ Ավստրիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Խորվաթիայի, Սերբիայի և Ուկրաինայի տարածքներից:
«Ուկրաինսկայա պրավդա» թերթը գրել է, թե այդ քարտեզում պատկերված է հունգարացի ազգայնականների երազած «Մեծ Հունգարիան»:
Օրբանն այդ շարֆով ներկա է եղել Բուդապեշտում Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում Հունգարիայի և Հունաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպմանը, որն ավարտվել է 21-1 հաշվով հօգուտ տան տերերի:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն Ֆեյսբուքում գրել է, թե Ուկրաինան ներողություն է պահանջում և հավաստիացում առ այն, որ Հունգարիան Ուկրաինայի նկատմամբ տարածքային ոտնձգություն չունի:
Վիկտոր Օրբանն անուղղակի է արձագանքել ուկրաինացիների պահանջին` Ֆեյսբուքում գրելով, թե «ֆուտբոլը քաղաքականություն չէ, մի փորձեք տեսնել գոյություն չունեցող բաներ, Հունգարիայի ազգային հավաքականը պատկանում է բոլոր հունգարացիներին, անկախ այն բանից, թե որ երկրում են նրանք ապրում»։ Վերը նշված երկրներում կան հունգարական մեծ համայնքներ:
Հունգարիան մի քանի առիթներով հայտարարել է, թե Ուկրաինայում ոտնահարում են ծագումով հունգարացիների իրավունքները և, մասնավորապես, մայրենիով խոսելու ու կրթություն ստանալու իրավունքը:
Այդ քննադատությունը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ Ուկրաինան 2017 թվականին ընդունել է օրենք, որով դպրոցներում սահմանափակվել է ազգային փոքրամասնությունների լեզուների կիրառումը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջու...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադ...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչ...
ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. Հունանյան
Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի...