21+․ Ռուսական հեռուստաալիքները նոր կադրեր են հրապարակում ռուս ռազմագերիների սպանությունից
Ռուսական հեռուստաալիքները նոր կադրեր են հրապարակում, որտեղ իբր ցուցադրվում է ուկրաինացի զինվորների կողմից ռուս ռազմագերիների սպանությունը։
Թե ով, երբ և որտեղ է նկարահանվել տեսանյութը, չի հաղորդվում։ Պաշտոնապես Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս կադրերը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ինքը կհետաքննի Դոնբասում ռուս ռազմագերիների սպանությունը։
Նոյեմբերի 18-ին համացանցում սկսեցին տարածվել տեսագրություններ, որոնցում պատկերված էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակահարված ռուս զինվորների մարմինները։
«Ռուսաստանն ամեն ինչ կանի միջազգային մեխանիզմների շրջանակներում, որպեսզի ուշադրություն հրավիրի այդ հանցագործության վրա և կարգի հրավիրի նրանց, ովքեր կարող են առնչություն ունենալ դրան։ Եվ, իհարկե, Ռուսաստանն ինքը կփնտրի այդ հանցագործությունը կատարածներին։ Նրանք պետք է գտնվեն ու պատժվեն»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Միաժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է դիմել միջազգային կառույցներին, եթե համարի, որ դրանք արդյունավետ են։