21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրեմլից մեկնաբանել են ռուս ռազմագերիների սպանությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ինքը կհետաքննի Դոնբասում ռուս ռազմագերիների սպանությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նոյեմբերի 18-ին համացանցում սկսեցին տարածվել տեսագրություններ, որոնցում պատկերված էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակահարված ռուս զինվորների մարմինները։
«Ռուսաստանն ամեն ինչ կանի միջազգային մեխանիզմների շրջանակներում, որպեսզի ուշադրություն հրավիրի այդ հանցագործության վրա և կարգի հրավիրի նրանց, ովքեր կարող են առնչություն ունենալ դրան։ Եվ, իհարկե, Ռուսաստանն ինքը կփնտրի այդ հանցագործությունը կատարածներին։ Նրանք պետք է գտնվեն ու պատժվեն»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Միաժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է դիմել միջազգային կառույցներին, եթե համարի, որ դրանք արդյունավետ են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստված մի արասցե, ձևավորվի այնպիսի իշխանություն՝ մութ ուժերը հետ գան, որ ուզի քննարկումներից զերծ մնալ». Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է Երևանի ավագանու՝ 2009թ. հունիսի 18-ի N 1-Ն որոշման մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էլ ի՞նչ կուզեք, ձեր գործը նկարելն է, ոչ թե մեզ հրամայելը». Լավրովը կատակեց
Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն աշխատանքային այցով ժամանել է Երևան: Երկրի նախագահը կմասնակցի Հավաքական անվտանգութ...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...