Սաուդյան Արաբիան հերքում է նավթի արդյունահանումը ավելացնելու ՕՊԵԿ+-ի պլանների մասին տեղեկությունները
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը հերքել է The Wall Street Journal-ի այն տեղեկությունները, որ ՕՊԵԿ+-ի երկրները քննարկում են նավթի արդյունահանումը օրական 500 հազար բարելով ավելացնելու հարցը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությանը հղումով։
«Հայտնի փաստ է, որ ՕՊԵԿ+-ն իր հանդիպումներից առաջ որևէ որոշում չի քննարկում»,- պարզաբանել է նախարարը։
Նա նշել է, որ կազմակերպության կողմից ընդունված որոշումը նավթի արդյունահանումը օրական 2 մլն բարելով կրճատելու վերաբերյալ կտևի մինչև հաջորդ տարվա վերջ, և անհրաժեշտության դեպքում ՕՊԵԿ+-ը «միշտ պատրաստ կլինի» ձեռնարկել հետագա միջոցներ՝ արդյունահանումը նվազեցնելու, առաջարկը և պահանջարկը հավասարակշռելու համար:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ+-ի նավթ արտադրող մյուս երկրները քննարկում են արդյունահանումը օրական 500 հազար բարելով ավելացնելու հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական արևելյան դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Փաշինյանը հայտնել է, թե ինչու չի ստորագրել Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի փաստաթուղթը
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:&n...
Ուկրաինայի դեսպանատունը` Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք մատակարարելու մասին
Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորում ստացել. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտակա...