Իրանում հայտնի դերասանուհիներ են ձերբակալվել հիջաբները հանելու պատճառով
Իրանը ձերբակալել է երկու հայտնի դերասանուհիների, ովքեր համերաշխություն են հայտնել երկրի բողոքի շարժմանն ու հրապարակայնորեն հանել գլխաշորերը։ Այդ մասին գրում են պետական լրատվամիջոցները։
ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հենգամե Ղազիանին և Քաթայուն Ռիահին ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանց կանչել են դատախազություն՝ հետաքննելու սոցիալական ցանցերում նրանց «սադրիչ» գրառումները։
Ինչպես նշում է The Guardian-ը, Իրանի հոգևոր ղեկավարությունը ցնցվել է ավելի քան երկու ամիս շարունակվող ցույցերի պատճառով, որոնք սկսվել են Թեհրանի փոխոստիկանության կողմից ձերբակալված քրդական ծագումով 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո:
Իսլամական Հանրապետության իշխանությունները ցույցերը անվանում են «անկարգություններ» և մեղադրում են երկրի արևմտյան թշնամիներին դրանց սնուցելու մեջ։
Ղազիանին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հանում է հիջաբը։
«Միգուցե սա լինի իմ վերջին գրառումը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական արևելյան դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Փաշինյանը հայտնել է, թե ինչու չի ստորագրել Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի փաստաթուղթը
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:&n...
Ուկրաինայի դեսպանատունը` Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք մատակարարելու մասին
Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրա...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորում ստացել. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտակա...