ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ահաբեկիչ կինը Ստամբուլում ռումբ տեղադրել
Թուրքական լրատվամիջոցները ցուցադրել են Ստամբուլում ահաբեկիչ կնոջ կողմից ռումբ տեղադրելու պահը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած Սիրիայի քաղաքացի հանդիսացող կինը վերապատրաստվել է ԱՄՆ-ի հրահանգիչների կողմից։ Այս մասին հայտնել էր Yeni Shafak թերթը։
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո էլ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, թե իրենք չեն ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները։ Նրա խոսքով, YPG-ն PKK-ի թևն է (YPG-ն հայտնի է որպես PKK-ի ընդլայնում Սիրիայում-խմբ․), իսկ ԱՄՆ-ն աջակցել է YPG-ին Սիրիայի հակամարտությունում՝ առաջացնելով հակասություն ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: