ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում հնչեց ՀՀ օրհներգը՝ ի պատիվ հայ շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանի
Նոյեմբերի 14-ին թուրքական Անթալիայում հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ ի պատիվ հայ շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանի, ով ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի կոչումը։ Վերջին տուրից առաջ Մարիամը 8-րդ տուրում հաղթելով իռլանդացի շախմատիստուհի Տրիշա Կոնյամարային՝ իր առավելությունը մրցակիցների նկատմամբ հասցրեց 7,5 միավորի և անհասանելի դարձավ մրցակիցների համար։ 2022 թվականի սկզբին Մարիամը նվաճեց նաև Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով բոլոր 11 հանդիպումներում։