Հայաստանում մսի վաճառքի կետերում ստուգումներն ավելացել են
Հայաստանում մսի վաճառքի կետերում իրականացված ստուգումների թիվը աճել է, իսկ խախտումների քանակը՝ նվազել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի արդյունքները։
Նրա խոսքով՝ «2025թ․ իրականացվել է 5 301 համաճարակաբանական մոնիթորինգային այց, որոնցից 4 515-ը՝ մսի իրացման կետերում, 786-ը՝ սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում եւ կաթի ընդունման կետերում»։
Պետրոսյանը խախտումների նվազումը պայմանավորել է տեսչական մարմնի արդյունավետ գործունեությամբ։
«Մոնիթորինգը եւ վերահսկողությունը շարունակական կլինեն»,- ընդգծել է նա։
Նշվել է, որ 2025 թվականին հայտնաբերվել է 314 խախտում, որոնցից 265 դեպքերում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական տույժերի։
Մսի իրացման կետերում արձանագրված խախտումների արդյունքում առգրավվել և ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։ Անդրադառնալով սպանդանոցներին՝ Պետրոսյանը նշել է, որ 2024 թվականին դրանց թիվը եղել է 139, իսկ 2025 թվականին՝ 128։
«Չնայած սպանդանոցների թվի կրճատմանը, փաստացի մորթվել է 31 հազար տոննա, ինչը նախորդ տարիների համեմատ ավելի բարձր է»,- նշել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...