ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Իրանի և ահաբեկչության հետ կապված անձանց դեմ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել յոթ իրանցի անձինք և առնվազն մեկ կազմակերպություն։
Պատժամիջոցների ցանկում, ի թիվս այլոց, ընդգրկված է Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին, որը վերահսկում է իրավապահ մարմինները։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այդ կազմակերպությունները պատասխանատու են հազարավոր խաղաղ ցուցարարների մահվան համար։
Պատժամիջոցների մեջ է նաև իրանցի ներդրող Բաբակ Մորտեզա Զանջանին, որին Վաշինգտոնը մեղադրում է նավթի արտահանումից ստացված միլիարդավոր դոլարների յուրացման և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված նախագծերի ֆինանսական աջակցության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը նավթի եկամուտները ծախսում է իր միջուկային ծրագրի, հրթիռների մշակման և «ահաբեկչական միջնորդներին» աջակցելու վրա՝ երկիրը զարգացնելու փոխարեն։ Նա ասել է, որ Թրամփի վարչակազմը կշարունակի պատժամիջոցներ կիրառել իրանական ցանցերի, կոռումպացված էլիտաների և սահմանափակումները շրջանցելու սխեմաների նկատմամբ, ներառյալ թվային ակտիվների օգտագործումը։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...