Գարեգին Բ-ի եղբայրը կշարունակի մնալ կալանավորված
Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված։ Կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին 1lurer-ին հայտնել է Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:
Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...