ՊՆ նախարարը՝ վարժական հավաքների իրական նպատակների մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով տարածքային պաշտպանության համակարգի, պահեստազորի և վարժական հավաքների նշանակությանը։
«Պահեստազորը, ամուր թիկունքը մեծ նշանակություն ունի երկրի պաշտպանունակության հարցում և դա է պատճառը, որ մենք մեր բարեփոխումների շրջանակներում ձևավորել ենք տարածքային պաշտպանության և տեղական ինքնապաշտպանության համակարգ։ Այն իրենից ենթադրում է մշտական համակարգ, որտեղ սկսած վաշտ օղակից մինչև հրամանատարական կազմ, մենք ունենում ենք սպայակազմի մշտական հաստիքներ և աշխատողներ, որոնց ֆունկցիան է վարժական հավաքների ժամանակ ընդունել պահեստազորին, պատրաստել նրանց և մարտական հերթպահության ընթացքում ապահովել նրանց ներդաշնակեցումը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մենք նախկինից ունենք դառը փորձ, որի բերումով մենք ականատես ենք եղել կամ լսել ենք գոնե, որ հաճախ մարդիկ չեն տիրապետել իրենց տարրական խնդիրներին»,– ասել է նախարարը։
Պապիկյանը հայտնել է, որ վարժական հավաքները սահմանվել են 25 օրով՝ քաղաքացիներին հնարավորինս քիչ նեղություն պատճառելու համար։
«Յուրաքանչյուր տարի մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կատարելագործենք թե համակարգը, թե հավաքագրումը, թե այդ մարդկանց կենցաղային պայմանները»,- ընդգծել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյան–Ալիև հանդիպումը մեկնարկվեց․ մանրամասներ
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև...
Պետրոսյանը՝ վթարային անջատումների մասին հայտարարություն է արել
Այս պայմաններում այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում...
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...