Իրավիճակը լարվում է․ ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում․ CNN
ԱՄՆ-ն շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանի հասցեին հնչած հայտարարությունների ֆոնին։Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին հայտարարություններից հետո Պարսից ծոցի շրջան է տեղափոխվել ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը։
Այն բաղկացած է երեք ականակիրներից, որոնք զինված են «Tomahawk» թևավոր հրթիռներով, ինչպես նաև USS Abraham Lincoln ավիակիրը։ Ավիակիրի վրա կարող են տեղակայվել մինչև 90 տարբեր տեսակի թռչող սարքեր՝ կործանիչներ, ռմբակոծիչներ, ռադիոէլեկտրոնային պայքարի և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ, ինչպես նաև ուղղաթիռներ։
CNN-ի աղբյուրների գնահատմամբ՝ USS Abraham Lincoln-ը կարող է դառնալ Իրանի դեմ հնարավոր հարվածի հիմնական գործիքը։ Միաժամանակ չի բացառվում նաև տարածաշրջանում գործող ամերիկյան ռազմակայանների ներգրավումը։ Նշվում է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ունի ութ մշտական և ավելի քան մեկ տասնյակ ժամանակավոր ռազմակայաններ, այդ թվում՝ Քաթարում, Իրաքում, Քուվեյթում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։
Council on Foreign Relations վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականի ամռանը Մերձավոր Արևելքում գտնվել է 40-ից 50 հազար ամերիկացի զինծառայող։
Ավելի վաղ հայտնել էինք Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...