Հայոց բանակ է ներմուծվում նոր վտանգավոր տրամաբանություն․ Դավիթ Անանյան
2026թ. փետրվարի 1-ից ՀՀ բանակում դադարեցվում է Հոգևոր ծառայության գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Պաշտպանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվում դեռ 2000 թվականից գործող կարգավորումը, և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողները դուրս են բերվում Զինված ուժերի համակարգից։
Սա պարզապես կառավարչական կամ «տեխնիկական» որոշում չէ։ Սա այս իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող համակարգային պատերազմի հերթական փուլն է։
Բանակից հեռացվում է այն ինստիտուտը, որը գրեթե երեք տասնամյակ եղել է զինվորի կողքին՝ ոչ միայն աղոթքով, այլև մարդկային ներկայությամբ, խղճի խոսքով, ծանր պահին լսելու ու կանգուն պահելու կարողությամբ։ Փոխարենը ներդրվում է վարչական վերահսկողության տակ գտնվող, արժեհամակարգային բովանդակությունից զրկված «թույլատրելի հավատքի» մոդել։
Պաշտոնապես կասեն՝ հավատքը չեն արգելում։ Բայց փաստացի լուծարում են դրա կազմակերպված համակարգը։
Ավելին՝ այս որոշմամբ Հայոց բանակ է ներմուծվում նոր վտանգավոր տրամաբանություն։ Հոգևորականներին դուրս մղելով եկեղեցական հովանու տակից՝ իշխանությունը փաստացի ճանապարհ է բացում կարգալույծ, վարչականորեն կախված «հոգևոր գործիչների» ներգրավման համար՝ ձևավորելով հակաեկեղեցական ենթամշակույթ հենց Հայոց բանակի ներսում։
Սա արդեն ոչ միայն եկեղեցու դեմ քայլ է, այլև՝ փորձ է վերաձևելու բանակի ներքին արժեհամակարգը։
Երբ պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում է գաղափարական փորձադաշտ, դա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքակրթական ընտրություն։
Եվ դրա գինը վճարելու է առաջին հերթին հայ զինվորը»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...