Ֆրանսիայի վարչապետը ցանկանում է պետական բյուջեն ընդունել առանց խորհրդարանի
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն կիրառեց սահմանադրության 49.3 հոդվածը, որը թույլ է տալիս օրինագծերն ընդունել առանց խորհրդարանի հաստատման, որպեսզի վերջնականապես ընդունի 2026 թվականի պետական բյուջեն շարունակվող քաղաքական անհամաձայնությունների պայմաններում։
Նախկինում պետական բյուջեի երկու առանձին մասեր՝ մեկը եկամուտների և մեկը ծախսերի համար, ընդունվում էին այս կերպ։ Այժմ պետք է հաստատվի ամբողջ տեքստը։
«Ֆրանսիան պետք է ունենա բյուջե, և, հետևաբար… կառավարությունը ստանձնում է 2026 թվականի բյուջեի ամբողջ նախագծի պատասխանատվությունը՝ հիմնվելով սահմանադրության 49.3 հոդվածի վրա», - ասել է Լեկորնուն Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ)։ Ելույթը հեռարձակվել է նախարարության կայքում։
Այժմ ձախ և աջակողմյան ընդդիմադիր պատգամավորները կրկին պետք է ներկայացնեն կառավարությանը անվստահության երկու առանձին քվեարկություն։ Եթե դրանք մերժվեն մեծամասնության կողմից, 2026 թվականի բյուջեի նախագիծը կհամարվի ընդունված։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...