Բացահայտված պատկերը հուսադրող չէ․Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի ենթակայաններում իրականացված ստուգումների մասին
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է, որ «Վարդաշեն» ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով կազմավորված երկու հանձնաժողովներից բացի, ձևավորվել է ևս մեկ աշխատանքային խումբ։ Խմբի առաքելությունն է ՀՀ ողջ տարածքում ՀԷՑ-ի շահագործման տակ գտնվող 110/35 կՎ բարձր լարման շուրջ 322 ենթակայաններում իրականացնել համալիր ստուգումներ և բացահայտել հրատապ ու միջնաժամկետ լուծում պահանջող խնդիրները։
Նրա խոսքով՝ աշխատանքային խումբն արդեն այցելել է 222 ենթակայան և գույքագրել առկա խնդիրները, իսկ մնացած 100 ենթակայաններում ստուգայցերը նախատեսվում է ավարտել առաջիկա 10-12 օրերի ընթացքում։
Պետրոսյանը նշել է, որ ստուգումների արդյունքում բացահայտված պատկերը հուսադրող չէ․ ենթակայանների զգալի մասը մաշված, խարխուլ և բարոյապես հնացած է։ Նրա խոսքով՝ այս ենթակառուցվածքների նորացման աշխատանքները պահանջում են մեծածավալ միջոցներ, սակայն դրանց իրականացումը անհրաժեշտ է ամենակարճ ժամկետներում՝ բաշխման ցանցի վիճակով պայմանավորված հնարավոր էներգետիկ ճգնաժամերը բացառելու համար։
Գրառման մեջ ներկայացված են նաև լուսանկարներ, որոնք արվել են այս պահին լարման տակ գտնվող մի շարք ենթակայաններում՝ Երևանում և հանրապետության տարբեր բնակավայրերում։

Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...