Ուկրաինայում զոհվել է Զամբիայի քաղաքացի, որը պատիժ էր կրում Մոսկվայում
Զամբիայի արտաքին գործերի նախարարությունը Facebook-ում հայտարարել է Ուկրաինայում իր քաղաքացու մահվան մասին։
Նշվում է, որ Զամբիայի քաղաքացի հանդիսացող 23-ամյա Լեմեհանի Նաթան Նիրենդան իր կառավարության դրամաշնորհով Մոսկվայի ինժեներական ֆիզիկայի ինստիտուտում (MEPhI) միջուկային ֆիզիկա է սովորել, ապա դատապարտվել է ինը ու կես տարվա ազատազրկման, որից հետո մահացել է Ուկրաինայում 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։
«Նախարարությունը ցավով հայտնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին ծանուցվել է պարոն Նիրենդայի մահվան մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ճակատում», - ասվում է նախարար Սթենլի Կակուբոյի հայտարարության մեջ:
Սոցցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Զամբիայի դիվանագիտական ծառայությունը ստուգել է այս տեղեկատվության ճշգրտությունը և հաստատել Նիրենդայի մահվան փաստը։ Նախարարության տվյալներով՝ նրա աճյունը տեղափոխվել է Ռոստով՝ հետագայում Զամբիա հայրենադարձվելու համար։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Զամբիայի կառավարությունը խնդրել է Ռուսաստանի իշխանություններին տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես կարող էր իրենց երկրի քաղաքացին գտնվել ռուսական հատուկ գործողության գոտում և մահանալ Մոսկվայում պատիժը կրելիս։
Ռուսական իշխանությունների կողմից այս տեղեկատվության հաստատումն այս պահին չկա։
Սեպտեմբերի 30-ին Բաշկիրիայի խորհրդարանը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, ըստ որի՝ բանտարկյալները կկարողանան մասնակցել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները. Hraparak. am
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լո...
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի արևելյան դիրքերի ուղղությամբ. իրավիճակը` հիմա
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ՌԴ ՊՆ-ն` Խրամորթի դեպքերի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմի կողմից Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը...
Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը. Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հան...