ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tesla-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ծրագրային անսարքության պատճառով․ Չինաստան
Չինաստանում Tesla-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ծրագրային ապահովման անսարքության պատճառով։ Արդյունքում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին՝ երկուսը զոհվել են, երեքը՝ վիրավորվել։
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
Global Times հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չժան անունով վարորդը կայանել է Tesla Model-Y մեքենան։ Հետո նա հանկարծ կորցրել է կառավարումը, մեքենան մի քանի կիլոմետր բարձր արագությամբ առաջ է ընթացել, իսկ ավելի ուշ մխրճվել երկու մոտոցիկլավարների ու հեծանվորդների մեջ։ Վարորդը մի քանի անգամ փորձել է արգելակման ոտնակը սեղմելով կանգնեցնել մեքենան, սակայն դա չի օգնել։