ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Արմավիրում կատաղած ցուլը հարձակվել մարդկանց վրա. տուժածների թվում կա երեխա

Ինչպես երեկ հայտնել էինք, Արմավիր քաղաքում ցուլը հարձակվել է մարդկանց վրա։ Արդյունքում հինգ մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ է ստացել։ «Հրապարակը» տեղեկացել է, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի կենդանիների շուկայում։ Ցուլին մեքենայով տեղափոխելիս են եղել, սակայն կենդանուն հաջողվել  է մեքենայից դուրս ցատկել։

 

Արմավիր ԲԿ-ից լրատվամիջոցին տեղեկացրին, որ հինգ հոգի են տեղափոխվել իրենց բժշկական կենտրոն, որոնցից չորսը ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։ Տուժածների մեջ կա նաեւ 4-ամյա երեխա։

 

Ցուլը տուժածների վրա հարձակվել է տարբեր փողոցներում։ Կենդանին հասցրել է դուրս գալ Մեծամոր տանող ճանապարհ, որտեղ էլ նրան սպանել են։

 

Տեսանյութը` shamshyan. com- ի

Քաղաքականություն