ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անձամբ եմ գնացել Մայր Աթոռ և երկու ժամ փորձել համոզել Վեհափառին, չի ստացվել». Սինանյան
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին անձամբ է հրավիրել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
«Երեք ամիս առաջ անձամբ գնացել եմ՝ ի հարգանս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ի հարգանս ինստիտուտի, Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ փորձել եմ համոզել, որ ճիշտ է ներկա լինելը եւ չի ստացվել։ Ծիծաղելի է հնչում, որ նամակով հրավիրելը ավելի լավ կլիներ։ Չոր նամակ ուղարկե՞ի, առանց առերեսվելու դա ավելի լա՞վ կլիներ։ Իրենց արձագանքի մեջ նման առաջարկ կար, որ ճիշտ ձեւով չեն հրավիրել, լավ սրանից հետո մենակ նամակներով կաշխատենք, որը ճիշտ չէ։ Նորմալ մարդիկ, երբ գործ ունեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինստիտուտի հետ, մոտեցումը պետք է անձնական լինի, որը ես ցույց եմ տվել։ Ավելին ասեմ, Արամ Ա-ին նույնպես անձամբ եմ հրավիրել, գնացել եմ, հասել եմ Բեյրութ, գնացել եմ, որ դա ոչ թե անեմ հեռախոսով կամ նամակով, այլ՝ անձամբ որպես հարգանքի նշան»,- ասաց Զարեհ Սինանյանը։
Անդրադառնալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նպատակին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց, թե գագաթնաժողովի նպատակը ոչ միայն Հայաստանին շահավետ վիճակի հասցնելն է, այլև Սփյուռքին:
«Երկակի շահույթ պետք է լինի, որ մնայուն լինեն այդ հարաբերությունները: Դա տալու է մեր երկխոսության շարունակականություն, հայաստանյան իրականության ներկայացնելը Սփյուռքին, որը մի քիչ թյուր պատկերացում ունի մեր մարտահրավերների մասին: Դա տալու է ընդհանուր լուծումների մշակում կամ մշակման սկիզբ, դա տալու է մեր հաջորդ քայլերի կամ ճանապարհային քարտեզի ստեղծում և այլն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոր վայը լսեցի ու երեխեքի լացը». վկան պատմում է Պեմզաշենի դաժան սպանության մասին. MediaHub
«Վկան ես եմ... մոր վայը լսեցի ու երեխեքի լացը»,- պեմզաշենցի կինը MediaHub-ին բացառիկ վկայություն է տվել սպանության մասին...
ԼՈւՍԱՆԿԱՐ. Եվս մեկ անձ է որոնվում. նոր մանրամասներ՝ Պեմզաշենի դաժան սպանության գործով
Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում սպանություններ կատարած անձին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները Ժնևում բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Ալիևի ռեժիմի
Հայ ակտիվիստ Անի Ղազարյան Դրիսին ներկա է գտնվել Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակի մոտ Ալիևի ռեժիմի դեմ ադրբեջանցի այլախոհների...
Պեմզաշենում մոր ու երեխաների սպանության գործով կա ձերբակալված. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջ...