ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց․ Մոսկվայում մայրը 1-ամյա փոքրիկին նետել էր պատուհանից

Մեկամյա աղջիկը, որին մայրը նետել էր Մոսկվայի բարձրահարկ շենքի պատուհանից, մահացել է, կասկածյալի գործողությունները ենթակա են որակման «անչափահասի սպանություն» հոդվածով, հայտնում է Մոսկվայի դատախազությունը:

 

«Աղջիկը մահացել է հիվանդանոցում, մոր արարքը ենթակա է որակավորման՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով (անչափահաս երեխայի սպանություն)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Երեքշաբթի օրը Սումսկի Պրոյեզդում բնակելի շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է 2021 թվականին ծնված աղջիկ, ենթադրաբար նրան 11-րդ հարկից նետել է 26-ամյա մայրը։ Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է, հարուցվել է քրեական գործ։

 

Ինչպես հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր գրասենյակից, երեխայի մայրն ամուսնալուծության պատճառով ընկճված վիճակում է եղել։ Կինն ինքը դեղորայքային թունավորումով հոսպիտալացվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Քաղաքականություն