ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աթենքում բախումներ են ցուցարարների և ոստիկանների միջև
Աթենքում հույն աշխատավորների ակցիան վերածվեց անկարգությունների։ Ցուցարարները փողոց են դուրս եկել ընդդեմ կենսամակարդակի անկման և գնաճի: Բարձր աշխատավարձ պահանջող ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ ու քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Նշվում է, որ իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով և խլացուցիչ նռնակներով։ Զոհերի և ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռևս չկան։