ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զապորոժիեի ԱԷԿ-ում պայթուցիկների պահոց է հայտնաբերվել

Զապորոժիեի ԱԷԿ-ում ահաբեկչություն է կանխվել։ Ինչպես հայտնում է Известия- ն` այս մասին ասել է  «Ռոսատոմ»-ի խորհրդական Ռենատ Կարչաան։

 

Նշվում է, որ ռուսական հատուկ ծառայությունները Ազգային գվարդիայի հետ համատեղ ատոմակայանի տարածքում պայթուցիկներով պահոց են հայտնաբերել։  

 

«Ուկրաինացի զինյալները զանգվածային ոչնչացման զենք են բերել կայանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության տակ անցնելուց մի քանի օր առաջ և պայթուցիկները թաքցրել են տեխնիկական գոտիներից մեկում», - գրում է կայքը։

 

Հաղորդվում է, որ  «ազգայնականների պլանի համաձայն՝ ՈւԱԾ-ի կողմից հավաքագրված ԱԷԿ-իի աշխատակիցներից մեկը պետք է պայթեցներ ենթակառուցվածքը, որը կապում է կայանը քաղաքի ջերմամատակարարման համակարգի հետ»։  

 

Դրանից հետո Ուկրաինան կփորձեր համոզել ՄԱԳԱՏԷ-ին, որ Ռուսաստանը պատասխանատու է ենթակառուցվածքների ոչնչացման և մարդկանց հնարավոր մահվան համար։  Սակայն, ինչպես գրում է կայքը, ատոմակայնի աշխատակիցներից ոչ ոք չի համաձայնել համագործակցել ՈւԱԾ-ի հետ։

Քաղաքականություն