ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում բեռնատարը մեծ արագությամբ հարվածել է տաքսուն` այն մխրճելով ավտոբուսի մեջ
 Խոշոր ավտովթար Մոսկվայում: 1905 թվականի փողոցում բեռնատարը մեծ արագությամբ եկել և հարվածել է տաքսուն` այն մխրճելով ավտոբուսի մեջ: Տաքսու վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ 
 Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ տաքսու վարորդը կանգնել է ուղևորին վերցնելու համար: Ուղևորը նստել է և հենց այդ պահին հետևել է բեռնատարի հարվածը: Բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։ 
Մոսկվայի տրանսպորտի վարչությունը հրապարակել է վթարի կադրերը:
                        





























