ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նովոսիբիրսկում պատգամավորը հարվածել է երեխային ու հեռացել վթարի վայրից
ՌԴ-ում Նովոսիբիրսկի մարզի Թաթարսկի շրջանի պատգամավորների խորհրդի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Մամոնտովը հարվածել է երեխային ու հեռացել վթարի վայրից: Այս մասին հայտնում է RTVI-ը՝ հղում տալով քննիչների ներկայացրած տվյալներին:
Դատելով տեսախցիկների կադրերից՝ տղամարդը հարվածել և վրաերթի է ենթարկել երեխային, իջել է մեքենայից՝ տղային վերցնելու, իսկ հետո մեքենայով դիմել է փախուստի։
«Թաթարսկի շրջանի պատգամավորների խորհրդի պատգամավոր Սերգեյ Մամոնտովի արարքը, բացի տարակուսանքից և զզվանքից, ոչինչ չի առաջացնում։ Նա, ով վրաերթի է ենթարկել երեխային ու առանց օգնության թողել ճանապարհին, դժվար թե նույնիսկ մարդ կոչվի՝ բառիս լրիվ իմաստով։ Նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ТАСС-ին հայտնել են «Եդինայա Ռոսիայի» տարածաշրջանային մասնաճյուղի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ Մամոնտովին խոստացել են հեռացնել կուսակցությունից։
Հարուցվել է միայն վարչական գործ (ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված պարտականությունները չկատարելը):