ՌԴ–ն եռակողմ հանդիպումից ակնկալում է մեկ քայլ առաջ դեպի խաղաղության պայմանագիր
Ռուսաստանն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Խնդիրները դեռ քիչ չեն։ Կարծում եմ, որ բոլորը կխոսեն, այդ թվում՝ Սոչիում կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն մի շարք հարցերի առումով թույլ կտա ինչ–որ կերպ առաջ շարժվել, այդ թվում` խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ցանկանում էր, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ։
Հիշեցնենք, որ Սոչիում մինչ եռակողմը նախ տեղի է ունենալու Փաշինյանի և Պուտինի հանդիպումը։ Օրակարգը դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն դիմեց Վլադիմիր Պուտինին
Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյա...
ՀՀ ՊՆ-ն՝ Իրանից ԱԹՍ գնելու հարցի մասին
ՀՀ Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հրաժարվել է մեկնաբանել իրանական ԱԹՍ գնելու հարցը։...
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Մետաքսե Հակոբյան
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Այս մասին հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային...
Լիահույս ենք, որ Սոչիի հանդիպմանը չի ստորագրվի փաստաթուղթ, որը կանտեսի արցախյան հիմնախնդրի գոյությունը
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները զուրկ են պատմական, իրավական եւ բարոյական հիմքերից, քանզի Արցախը...