ՀՀ ՊՆ-ն՝ Իրանից ԱԹՍ գնելու հարցի մասին
ՀՀ Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հրաժարվել է մեկնաբանել իրանական ԱԹՍ գնելու հարցը։ Լրատվամիջոցը Հայաստանի ՊՆ-ից հարցրել է՝ արդյոք Երևանը իրանական ԱԹՍ գնելու հարցում է ներկայացրել, արդյոք քննարկո՞ւմ է նման հնարավորությունը, ինչպես նաև արդյոք Հայաստանը որևէ խոչընդոտ է տեսնում Իսլամական Հանրապետությունից անօդաչու թռչող սարքերի և այլ սպառազինությունների գնման համար:
«Տեղեկության տրամադրվումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը և ՀՀ կառվարության 1998 թվականի մարտի 19-ի N173 որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետի պահանջները», - նշված է պատասխանում։
Առաջին դեպքում խոսքը «պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք պարունակող» տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու մասին է։
Երկրորդ դեպքում գաղտնի տվյալների ցուցակ է սահմանվում։ 19-րդ կետը վերաբերում է «պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տեղեկությունները»:
Ավելի վաղ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ԱԹՍ գնելու համար դիմել էր Թեհրանին, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինին առաջարկել էր հարցն ուղղել պաշտպանական գերատեսչություններին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն դիմեց Վլադիմիր Պուտինին
Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյա...
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Մետաքսե Հակոբյան
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Այս մասին հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային...
ՌԴ–ն եռակողմ հանդիպումից ակնկալում է մեկ քայլ առաջ դեպի խաղաղության պայմանագիր
Ռուսաստանն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալի...
Լիահույս ենք, որ Սոչիի հանդիպմանը չի ստորագրվի փաստաթուղթ, որը կանտեսի արցախյան հիմնախնդրի գոյությունը
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները զուրկ են պատմական, իրավական եւ բարոյական հիմքերից, քանզի Արցախը...