Լիահույս ենք, որ Սոչիի հանդիպմանը չի ստորագրվի փաստաթուղթ, որը կանտեսի արցախյան հիմնախնդրի գոյությունը
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները զուրկ են պատմական, իրավական եւ բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Արցախը հայկական պահելու հանրահավաքի ամենակրտսեր մասնակից, ամենատարեց մասնակից, սա քո հանրահավաքն է եւ կազմակերպիչը դու ես: Եթե դու հիմա տանն ես, շտապիր տեղ զբաղեցնել Վերածննդի հրապարակում, քո խաղաղասեր խրամատում: Ես դիմում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռայիսիին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ ժողովուրդին, այս փոքրիկ աշխարհատարածքն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու եւ գոյատևելու իրավունքը, որպեսզի արցախցին ապրի եւ արարի իր հայրենիքում, ճանաչեք Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Թովմասյանը:
Արթուր Թովմասյանի խոսքով՝ այսօր առավել քան երբեւէ հայ ժողովուրդը պետք է գործի միասնական եւ միակամ:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները զուրկ են պատմական, իրավական եւ բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հավատացած ենք, որ աշխարհաքաղաքական անկանխատեսելի իրավիճակին եւ մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է լինի համաժողովրդական համախմբածությունը եւ համերաշխությունը: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի կարգավորմանը հասնելու համար: Մենք պետք է տեր կանգնենք 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հանրապետության հռչակման օրվան, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին եւ 1992 թվականի հունվարի 6-ի հռչակագրին: Լիահույս ենք, որ Սոչիի եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կանտեսի արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել դրա կարգավորման հեռանկարը եւ սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մեր ընտրած ճանապարհը արդար է եւ օծված մեր հերոս նահատակների արյամբ: Արցախը եղել է, կա, ու լինելու է»,- հայտարարեց Թովմասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն դիմեց Վլադիմիր Պուտինին
Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյա...
ՀՀ ՊՆ-ն՝ Իրանից ԱԹՍ գնելու հարցի մասին
ՀՀ Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հրաժարվել է մեկնաբանել իրանական ԱԹՍ գնելու հարցը։...
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Մետաքսե Հակոբյան
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Այս մասին հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային...
ՌԴ–ն եռակողմ հանդիպումից ակնկալում է մեկ քայլ առաջ դեպի խաղաղության պայմանագիր
Ռուսաստանն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալի...