ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 59 զոհ և 150 վիրավոր կա Սեուլում Հելոուինի երեկույթների ժամանակ
Առնվազն 59 մարդ է զոհվել, 150-ը՝ վիրավորվել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում Հելոուինի երեկույթների ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տասնյակ մարդիկ սրտի կանգ են ունեցել, մահացածների ստույգ թիվը դեռ հստակ հայտնի չէ։ Հենց մայթի վրա բժիշկները նրանց սրտի մերսում են արել, շատերը հոսպիտալացվել են։ Միջադեպի պատճառները պարզվում են։
Որոշ տեղական լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ հրմշտոցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեծ թվով մարդիկ շտապել են Itaewon բար, երբ լսել են, որ այնտեղ հայտնի մարդ է նկատվել: