«Ընկերներիս մեջ կա՞ն մարդիկ, ովքեր կմիանան մեզ Ջերմուկում խրամատ փորելու»․ Ջերմուկի ավագանու անդամ
«Ընկերներիս մեջ կա՞ն մարդիկ, ովքեր կմիանան մեզ Ջերմուկում խրամատ փորելու։ Հատկապես տղամարդիկ։ Սնունդ, կեցություն հոգում ենք», - սա Սյուզաննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումն է։ Սյուզաննան Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ է։ Նա, փաստորեն, ֆեյսբուքյան գրառման միջոցով կոչ է անում տղամարդկանց՝ միանալ իրենց, որ խրամատ փորեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Նմանատիպ հոդվածներ
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիե...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...
Մեր տեսակետը հետևյալն է․ ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմե...