
Մեծ Բրիտանիայում ռադիոհաղորդավարը մահացել է ուղիղ եթերի ժամանակ

Մեծ Բրիտանիայում ռադիոհաղորդավար Թիմ Գոգը մահացել է ուղիղ եթերով հեռարձակման ժամանակ: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
Նշվում է, որ տղամարդը մահացել է 55 տարեկան հասակում առավոտյան շոուի ժամանակ։
Դժբախտ դեպքը գրանցվել է նախօրեին: Սաֆֆոլկի տեղական Gen X Radio ռադիոկայանը հայտնել է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
Հայտնի է, որ Թիմ Գոգն այդ ռադիոկայանում աշխատել է 80-ականներին, վերջերս առավոտյան շոուն վարում էր տանից։