ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդում արկի հարվածից հրդեհվել է ներկերի և լաքի գործարանը. կա զոհ
Հրդեհը բռնկվել է Բելգորոդի շրջանի Շեբեկինսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում` ներկերի և լաքի գործարանում, արկի ուղիղ հարվածի հետևանքով, նախնական տվյալներով կա մեկ զոհ, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ռուսական լրատվականների հաղորդմամբ` Բելգորոդի շրջանը բազմիցս գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին հանձնարարել է «միջին արձագանքման» ռեժիմ մտցնել Ղրիմի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդում, Բրյանսկում, Վորոնեժում, Կուրսկում, Ռոստովի մարզերում և Սևաստոպոլում։