16 եւ 21 տարեկան տղաներ են եղել․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունները պարզվել են
Երեկ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունները պարզվել են. նրանք եղել են 16 եւ 21 տարեկան տղաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Տղաները Երեւանի բնակիչներ էին:
Ըստ ՀՀ ՔԿ-ի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի (ինքնասպանության հակելը) առաջին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ ենթադրյալ դիեր կան։ Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու բժիշկներն արձանագրել էին 2 տղամարդու մահը։