ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ Բելգորոդի «Յուժնայա» էլեկտրական ենթակայանում

Բելգորոդում ուժգին հրդեհ է բռնկվել «Յուժնայա» էլեկտրական ենթակայանում: Քաղաքը մասամբ կորցրել է էլեկտրականությունը։ Ըստ իշխանությունների՝ սա պատերազմի հետ կապ չունի։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ տեղեկությունը հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նա նշել է, որ Բելգորոդի «Յուժնայա» էլեկտրական ենթակայանում գերլարման պատճառով անջատվել է տրանսֆորմատորը, որոշ տներ մնացել են առանց էլեկտրականության: 

 

«Արտակարգ իրավիճակների խմբերն արդեն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Վերամիացման համար կպահանջվի մեկուկես ժամ»,- ասել է նա:

Քաղաքականություն