ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակտիվիստները Վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա կարմիր զանգված են լցրել

 Կլիմայի ակտիվիստները Լոնդոնի Ազգային պատկերասրահում Վան Գոգի «Արևածաղիկներ» նկարի վրա լցրել են տարայով կարմիր զանգված: Ինչպես նշում է BBC-ն` տարայում լոլիկի ապուր է եղել:

 

Կադրերում երևում է, որ ակտիվիստ կանայք  Just Stop Oil շապիկներով են: Նրանք տարրաներն են բացում և  պարունակությունը լցնում գլուխգործոցի վրա: Հաջորդիվ սոսինձ են տարածում իրենց ձեռքի ափերի վրա և ձեռքերը սոսնձում ցուցասրահի պատին:

 

Մետրոպոլիտեն ոստիկանությունը հայտնել է, որ նրանք ձերբակալվել են։

 

Պատկերասրահից ասում են, որ նկարը չի վնասվել, քանի որ այն ապակե շերտի տակ է եղել:

 

Քաղաքականություն