Բաքվին դուր չի եկել Մակրոնի հայտարարությունը
Ադրբեջանի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը և ստիպում են վերանայել այդ երկրի միջնորդական ջանքերը, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Մակրոնի հայտարարությունները, որոնք «ուղղված են Ադրբեջանի դեմ, ավելի շատ նախատեսված են ներքին լսարանի համար և միակողմանի են»։
Հիշեցնենք, որ Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը սարսափելի պատերազմ է սանձազերծել Ղարաբաղում և մի քանի հարձակումներ սկսել Հայաստանի տարածքի վրա: Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան այդ հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասն ապակայունացնելու համար: Ուրբաթ ԱՊՀ գագաթնաժողովում ունեցած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դեմ այդ արտահայտություններն անվանել է ոչ կոռեկտ և անընդունելի:
Նմանատիպ հոդվածներ
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում. Al-Monitor
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանա...
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել. Բայդեն
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված բացառիկ հարցազր...
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...