ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ջուլիա» ցիկլոնը ջրհեղեղ է առաջացրել Ակապուլկոյում և Մեքսիկայի Գերերո նահանգի այլ քաղաքներում
«Ջուլիա» ցիկլոնը ջրհեղեղ է առաջացրել Ակապուլկոյում և Մեքսիկայի Գերերո նահանգի այլ քաղաքներում, գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Ջուլիա ցիկլոնի հետևանքները ուժեղ ջրհեղեղներ են առաջացրել Ակապուլկոյում և Մեքսիկայի Գերերո նահանգի այլ մունիցիպալիտետներում, իշխանությունները չեղարկել են բոլոր կրթական դասընթացները խոցելի շրջաններում և ակտիվացրել են ապաստարանները:
Տեղական հրատարակությունների հաղորդմամբ՝ ջուրը տարել է մի քանի մարդու: Վերջիններիս մասին այս պահին տեղեկություններ չկան: Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները նշել են, որ ցիկլոնի հետևանքները դեռևս աննշան են, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։