ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևի մետրոյի բոլոր ստորգետնյա կայարաններն աշխատում են որպես ապաստարան․ ի՞նչ իրավիճակ է քաղաքում
Կիևում կանգնեցրել են մետրոյի կարմիր ճյուղի գնացքների երթևեկությունը, կայարանները կաշխատեն որպես թաքստոց: Այս մասին հայտնում է Կիևի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը։
«Մետրոյի բոլոր ստորգետնյա կայարաններն աշխատում են որպես ապաստարան։ Կարմիր ճյուղով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Ժամանակավորապես փակվել են մի քանի կայարանների հանգույցներ», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել ստորգետնյա տրանսպորտի աշխատանքի վերսկսման վերաբերյալ։
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին Կիևում և Դնեպրում (նախկին Դնեպրոպետրովսկ) պայթյունների մասին: Հաղորդվում էր նաև Լվովում տեղի ունեցած պայթյունների մասին։