«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանությունները, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը:
Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում:
Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների` ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով անկուսակցականի կարգավիճակը:
Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է: Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:
Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»: |
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահ...
«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ա...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...