Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է, բազան հրթիռակոծվել է 107 միլիմետրանոց արկերից Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռումեյլանից: Սակայն հրթիռը չի խոցել համալիրը։
«Ոչ մի ամերիկյան կամ դաշնակից ուժեր չեն սպանվել կամ վիրավորվել։ Շենքերն ու այլ կառւոյցներ նույնպես չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործարկման վայրում զինվորականները հայտնաբերել են մի քանի չօգտագործված հրթիռներ: Դեպքի առթիվ հետաքննություն է նշանակվել։
Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2015 թվականին Ռուսաստանի զինված ուժերը Դամասկոսի հրավերով սկսեցին աջակցել երկրի տարածքը գրոհայիններից ազատագրելու գործողություններին։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ
Այսօր, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տե...
Զինծառայողը մտածելով, թե մոտեցողը թշնամին է կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կան...
Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Թուրքական ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման
Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան երեք հրթիռ է խոցել։ Այս մասին հայտնում է Shafak News իրաքյան լրատվական պ...